Վաֆլե ձողիկներ
Ինչպե՞ս պատրաստել վաֆլե ձողիկներ Կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը և խառնում ենք: Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու շարունակում ենք խառնել: Խմորը լցնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ ու եփում ենք: Պատրաստ լինելուց հետո հանում ենք և տաք վիճակում փորձում ենք ստանալ ձողիկներ: Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ դեղնուցը խառնում ենք կաթի ու շաքարավազի հետ: Ապա ավելացնում ենք ալյուր, վանիլին և շարունակում ենք խառնել: Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված: Հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: Այնուհետև հարում ենք կարագն այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, որից հետո խառնում ենք եփած կրեմին: Վաֆլե ձողիկները հրուշակեղենային պարկի օգնությամբ երկու կողմից լցոնում ենք: Բարի ախորժակ: Անհրաժեշտ բաղադրիչներ կարագ-100 գր ձու- 3 հատ շաքարավազ- 0,5 բաժակ ալյուր- 1 բաժակ Կրեմի համար ալյուր- 2 ճ/գ կաթ- 150 գր շաքարավազ- 150 գր ձվի դեղնուց- 1 հատ կա...