Բանջարեղենի Ռագու

Ինչպե՞ս պատրաստել բանջարեղենի ռագու:

Բանջարեղենի ռագու շատ համեղ Ճաշատեսակ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:

Պատրաստման եղանակը՝
Լոլիկի կեղևը մաքրել, կտրատել: Դդմիկները մաքրել, մանրացնել: Սոխը կտրատել, տապակել բուսայուղով: Ավելացնել գազարը: Երբ այն փափկի, լցնել կտրատած լոլիկը: Մի փոքր շոգեխաշել, ավելացնել մնացած բանջարեղենը:  Աղ, պղպեղ ցանել, ծածկել կափարիչը և եփել 10-15 րոպե: Մատուցելիս կտրատած համեմ շաղ տալ վրան:

Անհրաժեշտ բաղադրիչներ
ծաղկակաղամբ 2 կգ
լոլիկ 3 հատ
գազար 3 հատ
դդմիկ 2 հատ
սոխ 2 գլուխ
պղպեղ 3 հատ
ձեթ
աղ
սև պղպեղ
համեմ

Comments

Popular posts from this blog

Փայլուն ջնարակ (գլազուր)

Մսով կոտլետ

Էսկիմո տորթ