Վաֆլե ձողիկներ
Ինչպե՞ս պատրաստել վաֆլե ձողիկներ
Կարագը հալեցնում ենք, ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը և խառնում ենք: Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու շարունակում ենք խառնել: Խմորը լցնում ենք վաֆլի պատրաստող սարքի մեջ ու եփում ենք: Պատրաստ լինելուց հետո հանում ենք և տաք վիճակում փորձում ենք ստանալ ձողիկներ: Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ դեղնուցը խառնում ենք կաթի ու շաքարավազի հետ: Ապա ավելացնում ենք ալյուր, վանիլին և շարունակում ենք խառնել: Դնում ենք կրակի վրա ու եփում ենք այնքան, մինչև ստանանք պինդ զանգված: Հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի: Այնուհետև հարում ենք կարագն այնքան, մինչև ստացվի սպիտակ զանգված, որից հետո խառնում ենք եփած կրեմին: Վաֆլե ձողիկները հրուշակեղենային պարկի օգնությամբ երկու կողմից լցոնում ենք:
Բարի ախորժակ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
կարագ-100 գր
ձու- 3 հատ
շաքարավազ- 0,5 բաժակ
ալյուր- 1 բաժակ
Կրեմի համար
ալյուր- 2 ճ/գ
կաթ- 150 գր
շաքարավազ- 150 գր
ձվի դեղնուց- 1 հատ
կարագ- 150 գր
վանիլին

Comments
Post a Comment