Մսով կոտլետ
Ինչպես պատրաստել համեղ մսով կոտլետ
Միսը, սոխը և կանաչին աղալ, ավելացնում ենք աղ(1 կգ մսին կես ճ/գ աղ), խմելի սունելի, կարմիր պղպեղ և ձուն, ամբողջը հարել, ֆարշը պատրաստ է:
Վերցնում ենք թավան, 100 գ. կարագ կամ 3 ճ/գ յուղ, լցնում ենք թավայի մեջ մինչև հալվելը: Վերցնում ենք 100 գ. ալյուր, լցնում սեղանին, հետո վերցնում ենք 3 ճ/գ ֆարշ դնում ենք ալյուրի մեջ, երկու կողմից ալյուրոտում ենք և տալիս ենք կլորավուն կամ երկարավուն ձև և հերթով շարում ենք թավայի մեջ և դնում միջին կրակի վրա:
Անհրաժեշտ բաղադրիչներ
կոտլետի համար`
1 կգ տավարի կամ ոչխարի միս
3 գլուխ սոխ
մեկ կապ խառը կանաչի` համեմ, մաղադանոս, ռեհան, տեր աղոթի,
աղ
սև և կարմիր պղպեղ
կես հաց(հրազդան)
1 հատ ձու
խմելի սունելի
100 գ. կարագ
Զարդարելու համար` լոլիկ, պղպեղ, գլուխ սոխ, վարունգ, կանաչի
Comments
Post a Comment