Թռչնի կաթ տորթ
Փոքրիկ էմալապատ ամանի մեջ լցնում ենք 2 թեյի գդալ սոդան ու 2 ճաշի գդալ մեղրը, խառնում ենք ու դնում կրակին: Կրակը պետք է լինի շատ թույլ: Նույն այս պահին պետք է ջրային բաղնիքն արդեն պատրաստ լինի, այսինքն, եռացող ջրով կաթսան պատրաստ լինի, որ գոլորշու վրա դնենք մեր խմորը: Երկու կաթսան միաժամանակ դնում եք կրակին, մեկի մեջ սոդան ու մեղրը, մյուսի մեջ եռացող ջուրը: Հրակայուն ամանի մեջ կոտրում ենք 4 ձուն, ավելացնում մեկ թեյի բաժակ շաքարավազը (250 գրամանոց բաժակով, որը տանում է ուղի 200 գ շաքարավազ), 100 գ կարագն ու դնում կրակին: Երբեմն խառնելով սպասում ենք, որ շաքարավազը լուծվի, կարագն էլ հալվի: Այս ընթացքում կողքին եփվում է սոդայի ու մեղրի խառնուրդը: Երկու կաթսայի հետ աշխատելը մի փոքր բարդ կթվա, բայց հանգիստ եղեք, գոլորշու վրայի զանգվածը շատ խառնելու կարիք չկա, ավելի լավ է անդադար խառնել սոդան ու մեղրը: Կթվա, թե մեղրը վառվում է, չվախենաք, տակը քերելով եփեք այնքան, մինչ լավ մուգ շագանակագույն երանգ ստացվի: Եթե գոլորշու վրա եփվող խմորը արդեն պատրաստ է, այսինքն՝ շաքարավազն ...